Երևանի Աճառյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել. կան վիրավորներ և զոհ

Արտակարգ իրավիճակների՝ mes.am պաշտանակն կայքը կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին, ժամը 23:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող Ֆորա ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին, այնուհետև գովազդային վահանակին և շրջվել:

Փրկարարներն ուղևորին՝ Դ. Մ.-ին (ծնված 1992 թ.), մոտեցրել են դեպքի վայրում գտնվող ավտոմեքենաներից մեկին, ով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ. վերջինս մահացած է եղել:

Առավել մանրամասն՝ mes.am կայքում: