Դատարանը մերժել է 10 հազար դրամի գողության համար դատապարտված Հասմիկ Սարգսյանի պաշտպանների բողոքը

armtimes.com-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր որոշեց մերժել Հասմիկ Սարգսյանի պաշտպաների կողմից ներկայացված բողոքը:

Որոշման հրապարակմանը ոչ մեղադրող դատախազն էր ներկա, ոչ էլ՝ պաշտպանական կողմը: Վերջինս դատարանում վիճարկում էր Սարգսյանի կողմից ներկայացված հաղորդման (ոստիկանների կողմից ենթադյալ խոշտանգում կատարելու) հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Նրանք դատարանից պահանջում էին որպեսզի դատարանը վերացնի քննիչի որոշումը՝ քրեական գործը կարճելու մասին:

Երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանին 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտվելու հարցը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցիալական ցանցերում:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: