Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. ԱԳ նախարար (տեսանյութ)

Tert.am-ը հաղորդում է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության փակ նիստին քննարկվել է արցախյան հարցը. հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Շատ լավ առիթ է, որ միասին քննարկենք հարցեր, որոնք վերաբերում են բոլորիս: Մենք խոսեցինք տարբեր հարցերի շուրջ, ինձ համար՝ որպես կառավարության անդամ, շատ կարևոր է ԱԺ խմբակցությունների հետ աշխատելը: Սա երկխոսություն է, որտեղ մենք համեմատում ենք մոտեցումները, գնահատականները, փորձում ենք տեսնել՝ ինչն է ճիշտ, ինչի վրա առավել ուշադրություն դարձնել»,- հայտարարեց նախարարը:

Լրագրողները ԱԳ նախարարից հետաքրքրվեցին, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն արցախյան հարցի հետ կապված խիզախ քայլեր է ձեռնարկել, ի՞նչ խիզախ քայլերի մասին է խոսքը, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Այն, ինչն արվել է պարոն վարչապետի կողմից, որ խիզախություն է խոսել խաղաղության մասին, և դա չի նշանակում, որ խոսելով խաղաղության մասին՝ վարչապետը հարցականի տակ է դնում վճռականությունը»:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում և տեսանյութում: