Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ այցելել է թատրոն. նրանք դիտել են «Ռևիզոր»-ը

armtimes.com-ը գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի՝ տիկին Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն։ 

Վարչապետը տիկնոջ և դուստրերի հետ դիտել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» պիեսի հիման վրա բեմադրված կատակերգական ներկայացումը, որի գեղարվեստական ղեկավարն է Երվանդ Ղազանչյանը, բեմադրության հեղինակը՝ Հակոբ Ղազանչյանը։

Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ գրառում է թողել ֆեյսբուքի իր էջում, նշելով, որ իրենց դուր է եկել ներկայացումը:

Աղբյուրը՝ armtimes.com :