Մի քանի ժամվա ընթացքում փորձել են թալանել Varks.am-ի գրասենյակները. թիրախում չհրկիզվող պահարաններն են եղել

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում 2 անհայտ անձինք Տիտոգրադյան փողոցի 2/1 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհանները կոտրել, ներս են մտել և փորձել են այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, սակայն, չկարողանալով իրենց սև գործն ավարտին հասցնել, հեռացել են նշված վայրից:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը,  դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքք քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև փորձաքրեագետները։

Շարունակությունը՝ shamshyan.com կայքում: