Գործադիրի և օրենսդիրի օրակարգում օրհներգ կամ դրոշ փոխելու հարց չկա. վստահեցնում են փոխվարչապետի աշխատակազմից

Վերջապես հստակեցվեց, որ ՀՀ կառավարությունում և Ազգային ժողովի օրակարգում օրհներգ կամ դրոշ փոխելու հարց չկա:
«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 5-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը:
«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կտրականապես դեմ եմ Հայաստանի Հանրապետության օրհներգը և/կամ դրոշը փոխելու գաղափարին և այդ առնչությամբ հնչեցվող տարատեսակ առաջարկներին։ Համոզված եմ, որ պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնալը և կառուցողական քննարկում պահանջող նյութերի շուրջ համախմբվելը նախընտրելի է։
Ասեմ ավելին և փորձեմ արտերկրում բնակվող իմ ընկերներին և հայրենակիցներին վստահեցնել, որ այս գծով զրուցել եմ թե՛ գործադիրում և թե՛ օրենսդիրում աշխատող մի քանի գործընկերների հետ և վստահ կարող եմ ասել, որ օրհներգ և/կամ դրոշ փոխելու օրակարգ չկա»,- գրել է Սիսեռյանը:

Առավել մանրամասն՝ armenpress.am կայքում: