Հայկական դիզայներներական աշխատանքների վաճառքի հասույթը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը


 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում 20-ից ավելի հայ դիզայներների ստեղծագործությունների վաճառքից ստացված հասույթը կուղղվի City of smile (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակով: Աշխատանքները ցուցադրվել են փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը կազմակերպված միջոցառման ընթացքում, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետի տիկին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

«Այս օրն ամբողջ աշխարհում տարբեր միջոցառումներ են անցկացվում քաղցկեղի մասին իրազեկումը բարձրացնելու նպատակով: Մենք միացել ենք այդ շարժմանը: Մեր միջոցառման հիմնական նպատակներից է քաղցկեղի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը: 20-ից ավելի հայ դիզայներներ են մեզ միացել՝ ստեղծելով տարբեր զգեստներ ու իրեր: Դրանք վաճառվելու են այսօր և հետագայում, իսկ վաճառքից ստացված ողջ հասույթը հատկացվելու է մեր հիմնադրամին, որպեսզի կարողանանք հոգալ երեխաների բուժման ծախսերը»,-ասաց հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Շարունակությունը՝ armenpress.am կայքում: