Վրաստանը ՀՀ-ին է հանձնել «Թուֆենկյանի» մոտ կատարված սպանության մեջ մեղադրվողներին

PanARMENIAN.Net — Վրաստանի իրավասու մարմինների կողմից ՀՀ-ին են հանձնվել «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանության մեջ մեղադրվող երկու անձինք:
Վրաստանի իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվողներ Ա. Կարադավիդովին և Ա. Բլբուլյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:
Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Ա. Կարադավիդովի և Ա.Բլբուլյանի տեղափոխումը: Փետրվարի 5-ին նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը:

Առավել մանրամասն՝ PanARMENIAN.Net — կայքում: