ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթը

Tert.am լրատվականը տեղեկացնում է, որ Եվրամիությունն ընդլայնել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների փաթեթը՝ դրա մեջ ներառելով մեկ իրավաբանական և երկու ֆիզիկական անձի, որոնց անունները չեն հրապարակվում: Որպես տեղեկատվության աղբյուր՝ թերթը հղում է անում  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հայտնի է, որ իրանցիները, որոնց վրա կտարածվեն պատժամիջոցները, մեղադրվում են ԵՄ տարածքում Իրանի «թշնամական գործունեության» հետ կապ ունենալու համար:

Դեռևս դեկտեմբերի սկզբին մամուլում տարածվել էր տեղեկություն, ըստ որի՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները նախատեսում են համաձայնեցնել Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթի ընդլայնումը՝ կապված Ֆրանսիայում և Դանիայում իրանական հատուկ ծառայությունների հետ կապված սկանդալի հետ:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: