«Իմ քայլը» որոշել է ֆինանսների նախարարին էլ հրավիրել՝ բացատրություններ պահանջելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի այսօրվա լրահոսում գրված է. «ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ՊԵԿ նախագահից հետո որոշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հրավիրել «նա կավյոր»՝ բացատրություններ պահանջելու։

Խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը մեզ ասաց, որ Ջանջուղազյանին հրավիրել են՝ պարզաբանումներ ներկայացնելու ոչ միայն պարգևատրումների մասով, այլ նաև Հարկային օրենսգրքի։

Ի դեպ, չի բացառվում, որ հաջորդ շաբաթ օրը նրանք դարձյալ փակ նիստ հրավիրեն՝ անցյալ շաբաթ օրվա նման, որին ներկա գտնվեն դարձյալ վարչապետն ու կառավարության անդամները։ «Չեմ բացառում, որ շաբաթ օրը մենք էլի ունենանք քննարկում, որովհետև վարչապետի խիտ գրաֆիկի մեջ դա երևի միակ օրն է, կամ, ասենք, ուշ ժամի՝ գուցե 9-ին հնարավոր լինի հանդիպել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա հմարում: