Անջելինա Ջոլին Բանգլադեշում այցելել է ռոհինջա փախստականների ճամբար

Tert.am-ը , հղում անելով Daily Mail -ին, գրում է, որ Հոլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլին այցելել է Հարավային Ասիայում գտնվող Բանգլադեշ, մասնավորապես՝ ռոհինջա փախստականների ճամբար:

Ինչպես նշում է  թերթը, փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպան Ջոլին այցելել է Մյանմայի հետ սահմանին գտնվող ճամբար, որտեղ մոտ 720 000 ռոհինջա մուսուլման է ապաստանել:

Հայտնի է, որ նրանք ստիպված են եղել 2017թ. օգոստոսին փախչել Մյանմայից, որտեղ նրանց դեմ էթնիկ զտումներ են սկսվել:

Թեև սա դերասանուհու առաջին այցն է Բանգլադեշ, սակայն նա նախկինում էլ է հանդիպել ռոհինջա փախստականներին: 

Առավել մանրամասն և ֆոտոշարքը՝ Tert.am կայքում: