Էմիլիանո Սալայի ինքնաթիռը հայտնաբերվել է Լա Մանշի հատակին

1in.am լրատվականը գրում է, որ այն ինքնաթիռը, որով հարձակվող Էմիլիանո Սալան Նանտից Քարդիֆ է ուղևորվել, հայտնաբերվել է: Լրատվականը տեղեկացնում է, որ այս մասին հաղորդում է BBC-ն։

Անհետացած ինքնաթիռի բեկորները Լա Մանշի հատակին իր FPV MORVEN նավով հայտնաբերել է Դևիդ Մենսը, որից հետո դրանք GEO OCEAN III նավ է ուղարկել, որտեղ բեկորները նույնականացվել են ռադիոկառավարող սարքերով։

Նշվում է, որ բեկորները հայտնաբերվել են Լա Մանշի հատակին, Գերսի կղզու մերձակայքում։ Ֆուտբոլիստ Սալայի և օդաչու Այբոթոսոնի հարազատներին տեղյակ են պահել։ Հայտնի չէ՝ արդյոք Էմիլիանո Սալայի և Դևիդ Այբոթսոնի մարմինները հայտնաբերվել են։

Աղբյուրը՝ 1in.am :