ՀՀ ԶՈւ-ի համար նորագույն մոդելի ԱԿ-12 ինքնաձիգների առաջին խմբաքանակն արդեն պատվիրված է

1in.am-ի տեղեկացմամբ՝ նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած արմատական քաղաքական փոփոխությունները, «թավշյա հեղափոխության» հռչակած նոր գաղափարներն ու առաջնահերթությունները, ձևավորված նոր քաղաքական իրողությունն ու նոր կառավարության որդեգրած մոտեցումները նպաստեցին այն հանգամանքին, որ ինչպես հայ-ռուսական հարաբերություններում, այնպես էլ ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) տիրույթում ու այս կազմակերպության որոշ անդամների հետ մեր հարաբերություններում առկա խնդիրները, տարաձայնությունները, կնճիռները ավելի ակներև դառնան։ Ու չնայած այս հանգամանքին և հայ-ռուսական հարաբերությունների ներքաղաքական շահարկմանը նախորդ տարվա ընթացքում, որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին, թե իբր 2018 թ․ «մայիսից այս կողմ Հայաստան զինամթերք չի մտել», ռազմավարական երկու դաշնակիցները՝ Հայաստանը և Ռուսաստանը, շարունակում են սերտ համագործակցությունը ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ ռազմատեխնիկական ոլորտներում։

Առավել մանրամասն՝ 1in.am- կայքում: