Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքը Նյու Յո՞րքն է

Travel and Leisure կայքը, ուսումնասիրելով սոցցանցերը և սոցիալական մեդիայի մյուս ռեսուրսները, եկել է այն եզրակացության, որ աշխարհի ամենառոմանտիկ քաղաքը Նյու Յորքն է։ Գոնե այդպես են կարծում վերջին մեկ տարում ամուսնացած կամ ամուսնական ճամփորդություն կատարած մարդիկ։

Երկրորդ տեղում Լոնդոնն է, իսկ ահա լավագույն տասնյակում են՝ Լոս Անջելեսը, Փարիզը, Չիկագոն, Բեռլինը, Սան Ֆրանցիսկոն, Սիդնեյը, Մայամին եւ Մելբուրնը:

Աղբյուրը՝ hrapark.am: