Ինչո՞ւ է ադրբեջանական «Թուրանի» խմբագիրն եկել Հայաստան

Tert.am-ը հաղորդում է, որ ադրբեջանական «Թուրան» գործակալության խմբագրի կողմից հայտ էր ներկայացվել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ հավատարմագրվելու և համապատասխան գործունեություն ծավալելու Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին լրագրողներ հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո նրա հայտը բավարարվել էր, և նա իր լրագրողական խմբով այցելել էր Հայաստան: Այցը զուտ լրագրողական գործունեության ծավալմանն էր նվիրված և այս առումով բնական գործընթաց էր, քանի որ օրական տասնյակ օտարերկրյա լրագրողներ են դիմում Արտաքին գործերի նախարարություն հավատարմագրման համար: Մեր կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու ուղղությամբ»,- ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am :