Լուիզա Զամբարյանը պարզապես անճանաչելի է դարձել

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը նկարահանվել է Լիանա Սարգսյանի նորաձևության տան` ElSi–ի նոր ֆոտոշարքում, որտեղ ներկայացել է իր համար փոքր–ինչ անսովոր կերպարով։ Լուիզան նոր ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ իր նախընտրած ոճի մասին։

«Լիանայի հետ մեր մտերմությունը տարիների պատմություն ունի։ Նա իմ ճանաչած ամենանպատակասլաց ու աշխատասեր մարդկանցից է, որը լուռ և հանգիստ աշխատում է` փորձելով գեղեցկության մշակույթ ձևավորել նորաձևության հայաստանյան իրականության մեջ։ Ֆոտոշարքն իրականացրինք Լիանայի առաջարկով։ Ես հաճախ չեմ մասնակցում ֆոտոշարքերի, որովհետև առաջարկն ինձ պիտի հետաքրքիր, պարզապես լուսանկարվելն ինձ համար արդեն հետաքրքիր չէ»,– ասաց Լուիզան։

Մանրամասներն ու ֆոտոշարքը նյութի աղբյուր՝ Tert.am Life կայքում: