BBC-ի «Համաշխարհային հարցեր» հաղորդաշարի հերթական կանգառը Երևանն է.

Բրիտանական հեղինակավոր BBC ռադիոկայանի «Համաշխարհային հարցեր» հաղորդաշարն այս անգամ այցելել է Հայաստանի մայրաքաղաք Երևան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 5-ին Հայաստանում Ամերիկյան համալսարանում ձայնագրվեց բանավեճի ձևաչափով հեռարձակվող հաղորդաշարի հերթական թողարկումը։

Բանավեճը նվիրված էր Հայաստանի քաղաքական և տնտեսական ապագային։ Բանախոսներն էին ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, հրապարակախոս Մարիա Թիթիզյանը և  «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը։

Հաղորդման հարցերը հնչում էին դահլիճում ներկաների կողմից և վերաբերում էին 2018թ. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը։

Առաջին հարցը վերաբերում էր Թավշյա հեղափոխության պատճառներին։

Առավել մանրամասն՝ armenpress.am կայքում: