Քննարկվում է «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը

Երևանի քաղաքապետ հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում են «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը:


« Այն զգալիորեն կթեթևացնի երթևեկությունը Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթևեկություն»,- գրում է նա:

Աղբյուրը՝ Hayk Marutyan-ի ֆեյսբուքյան էջ: