Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ

tert.am-ը գրում է, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց երկու նոր մարզպետի: Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ:

Մարզպետներին հարցեր չկային, և հարցը ընդունվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նրանց: «Նորընտիր մարզպետներին ուզում եմ ասել, որ, ըստ էության, առաջնային խնդիր է բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք կբերեն սոցիալ տնտեսական իրավիճակի փոփոխությունների:

Առավել մնրամասն՝ tert.am կայքում: