Անի Քոչարը հաղթահարել է քաղցկեղը

Aysor.am-ի  զրուցակից Անի Քոչարը հաղթահարել է քաղցկեղը: Նա թերթի թղթակցին պատմել է այն ամենի մասին, ինչի միջով ստիպված է եղել անցնել:

«Ձեզ մոտ քաղցկեղ է ախտորոշված». սա բժշկի կողմից արտասանված այն նախադասությունն է, որը դատավճռի է նման ու կարող է վայրկյանների ընթացքում փոխել ողջ կյանքդ: Երևի միայն ամուր կամք ու մեծ հավատ ունենալու դեպքում է, որ անդունդին հայտնված մարդը կարողանում է պայքարել՝ հանուն հարազատի, հանուն զավակի, հանուն ապրելու։
2018 թվականի մայիսի 25-ը լրագորղ, մոդել Անի Քոչարի կյանքում մի նոր փուլ բացեց՝ դժվարությունների, վախի ու դրանց հաղթահարման փուլ։ Վերջին տարիներին Գերմանիայում բնակվող հայ լրագրողն արդեն ճամպրուկն էր հավաքում Հայաստան տեղափոխվելու համար, ու մեկ էլ լսեց անսպասելին, ամենաահավորը՝ դուք քաղցկեղ ունեք…
Հիվանդանոց, քիմիոթերապիաներ՝ սրանք արդեն անցյալում են: Ու թեև արդեն երբեմն անցյալով է խոսում չարաբաստիկ այդ հիվանդության մասին, սակայն զրույցի ընթացքում անգամ հեռավորությունից հասկանում էի՝ ժպիտն ու արցունքը միախառնվում են, նյարդերն ու զգացմունքները, անցանկալի հիշողությունները երբեմն տեղի են տալիս: Միայն թե, բավական էր, որ խոսեր որդու մասին, միանգամից պայծառանում էր, ոգևորվում:

Շարունակությունը՝ Aysor.am կայքում: