«Տաքսի» ֆիլմաշարի դերասան Սամիր Նասերին ժամանելու է Հայաստան` խառը մենամարտերին հետևելու համար

Tert.am-ը գրում է, որ լեգենդար «Տաքսի» ֆիլմաշարի դերասան Սամի Նասերին ժամանելու է Հայաստան, որպեսզի ներկա գտնվի փետրվարի 24-ին Երևանում կայանալիք MIX FIGHT 40 մրցաշարին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մրցաշարը կայանալու է նախկին «Միկա» մարզադահլիճում և մեկնարկելու է ժամը 18:30-ին:

Երևանում առաջին անգամ կկայանա նման մրցաշար, որի ընթացքում կանցկացվի գոտու երեք մենամարտ ու այն կհեռարձակվի աշխարհի 60 երկրում:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: