Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ոստիկան դառնալ

Tert.am լրատվականը գրում է, որ  Коммерсант-ը, հղում անելով The National-ին, հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունը թույլ է տվել կանանց սովորելու երկրի Ներքին գործերի նախարարության համալսարանում: Այդ մասին հայտնում է

Աղբյուրի փոխանցմամբ` դիմորդները պետք է բժշկական զննություն անցնեն, ներկայանան հարցազրույցի և հանձնեն գրավոր քննություն:

Կին դիմորդները պետք է լինեն 25-ից 35 տարեկան, ունենան առնվազն 160 սմ հասակ, չունենան դատվածություն: Լավագույն շրջանավարտներն աշխատանքի կանցնեն պետական գերատեսչություններում, անվտանգության և զինված ուժերի ոլորտում: Դիմումներն ընդունվելու են փետրվարի 10-14-ը:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: