Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Մակրոնին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ողջունելով ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու  որոշումը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Մակրոնը նաև նշել էր, որ անձամբ է տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին:

Առավել մանրամասն՝ armenpress.am կայքում: