Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայում ՀՀ դեսպան

azatutyun.am-ը գրում է,որ նախագահ Արմեն Սարգսյանի փետրվարի 6-ի հրամանագրով՝ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանի լիազորությունների կատարումը:

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Աղբյուրը՝ azatutyun.am: