«Բարսելոնան» և «Ռեալը» ոչ-ոքի խաղացին

tert.am-ը գրում է, որ Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում միմյանց դեմ են դուրս եկել կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:

Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացավ «Կամպ Նոու» ստադիոնում: Ինչպես սպասվում էր, Էլ Կլասիկոն անցավ դիտարժան ու հետաքրքիր պայքարում:

Առաջին խաղակեսի սկզբում ակտիվ էին մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները:

6-րդ րոպեին Սոլարիի թիմը կարողացավ բացել հաշիվը: Գեղեցիկ խաղարկումից հետո աչքի ընկավ Վասկեսը:

Առաջին կեսի մնացած հատվածում կատալոնացիները կամաց-կամաց առավելությունն իրենց ձեռքը վերցրին: «Կապտանռնագույնները» կարողացան հավասարեցնել հաշիվը միայն երկրորդ կեսում: 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մալկոմը:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: