Իրանագետը կարևորում է Հայաստանի տնտեսական հարաբերությունները Իրանի հետ

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը  իրանագետ Վարդան Ոսկանյանն ասել է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո արտաքին հարաբերությունների ոլորտում որոշակի դադար է նկատվում, և դա վերաբերում է նաև Հայաստան-Իրան հարաբերություններին: Նրա խոսքով՝ այդ դադարը պետք է հնարավորինս արագ և որակյալ կերպով լրացվի, որովհետև հայ-իրանական հարաբերությունների օրակարգը չափազանց հարուստ է և օգտակար: «Այս իմաստով Հայաստանի երկրորդ հարևանը, որը մեզ հետ ունի նաև բարեկամական հարաբերություններ, մեր արտաքին քաղաքական  օրակարգում զբաղեցնում է յուրահատուկ տեղ»,-ասաց Ոսկանյանը՝ կարևորելով հատկապես Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի ծրագիրը: Իրանագետի խոսքով՝ նման ազգակ Իրանի կողմից եղել է նաև Փաշինյան-Ռոհանի հանդիպման ընթացքում՝ ՄԱԿ-ի հարթակից: «Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն, դա մեր պետությանը ոչ միայն տնտեսական զարգացում կապահովի, այլև նոր տարածաշրջանում նոր հարթության մեջ հայտնվելու հնարավորություն կտա»,- ընդգծեց նա:

Առավել մանրամասն՝ armenpress.am կայքում: