Թուրքիայի ընդդիմությունը դատապարտել է Մակրոնի որոշումը

tert.am-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշումը, հաղորդում է CNN Turk-ը:

Թուրքական ընդդիմության առաջնորդը նշել է, որ «1915-ին տեղի ունեցածը և՛ հայերի, և՛ թուրքերի համար խորը տրավմա առաջացրած դեպքեր են» և ծանր հետք են թողել երկու ժողովուրդների հիշողության մեջ:

«Այս ողբերգության հետքերը ջնջելն ու մարդկանց հիշողության մեջ մնացած վերքերը բուժելը երրորդ երկրների անհարկի ու անտեղի որոշումներով հնարավոր չի լինի: Անցյալում եղած ցավալի իրադարձությունները քաղաքական հաշիվների մեջ օգտագործելը երկու հասարակությունների միջև կամուրջ գցելուն չի օգնի», — ասել է Քըլըչդարօղլուն:

Շարունակությունը՝ tert.am կայքում: