Առեղծվածային մահ. Opel-ի մեջ հայտնաբերվել է 61-ամյա վարորդի դին

Shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ Կոտայքի մարզում, այսօր՝ փետրվարի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ «Ծիրանի» ռեստորանի մոտ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքոմ իրենց ձայնին։

Ոստիկանները նշված վայրում՝ Opel մակնիշի 35 ZT 157 համարանիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում, հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 61-ամյա Հակոբ Գալստյանի դին։

Առավել մանրամասն՝ Shamshyan.com կայքում: