Մոուրինյոն պայմանական ազատազրկման է դատապարտվել

1in.am-ը տեղեկացնում է, որ Մադրիդի Ռեալի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն 12 ամիս պայմանական ազատազրկման է դատապարտվել հարկային խարդախության համար Իսպանիայում: Ինչպես հաղորդում է AS-ն, պորտուգալացի մարզիչը 2.2 միլիոն եվրո տուգանք է վճարելու: Իսպանիայի հարկային մարմինները պորտուգալացի մասնագետին մեղադրել են Մադրիդի «Ռեալը» ղեկավարելու ընթացքում Իսպանիայի ֆինանսների նախարարությունից Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության միջոցով իմիջի իրավունքներից եկամուտները թաքցնելու մեջ:

Առավել մանրամասն՝ 1in.am կայքում: