Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան

armdaily.am-ը տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի պաշտոնական էջը տարածել է հայտարարություն, որում ասվում է, թե այս տարի աղջիկները ևս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում

Հայրարարության մեջ մասնավորապես գրված է.

«Մեր շատ սիրելի իգական սեռի ներկայացուցիչներ, ուզում ենք եւս մեկ անգամ ձեզ քաջալերել, որպեսզի այս հնարավորությունը բաց չթողնեք եւ դիմեք անվճար օդաչուական կրթության համար: Օգտվելով առիթից՝ ուզում ենք շնորհավորել Վրաստանի քաղաքացիական ավիացիայի հայազգի միակ կին օդաչու Նադեժդա Բենկլյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում Նադեժդային կանանց ոգեշնչելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ armdaily.am