ԿԳ նախարարը հայտնում է, որ ունենալու ենք հիմնովին վերանորոգված 7 ավագ դպրոց

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ կունենանք հիմնովին վերանորոգված 7 ավագ դպրոց:

Նա մասնավորապես նշում է.
« Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսում ենք սկսել թվով 7 ավագ դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքներ (դպրոցների լուսանկարները կարող եք տեսնել ստորև)։ Այս աշխատանքների արդյունքում կբարձրացնենք դպրոցների սեյսմականության մակարդակը, կբարեկարգենք տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլ.մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգենք սպորտային հրապարակներն ու կստեղծենք նորերը։ Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։

Մեր նպատակն է, որ մեր երեխաները այլևս չհաճախեն ահա այսպիսի վիճակում գտնվող դպրոցներ, և փուլ առ փուլ գնալու ենք այդ ճանապարհով։

Այս տարի կսկսեն վերանորոգվել հետևյալ ավագ դպրոցները`

Երևանի Ա․ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց

Երևանի Տ․Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց

Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոց

ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու ակադեմիական վարժարան»

ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց»

ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի Ա․Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց»

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Սևանի ավագ դպրոց»


Աղբյուրը՝ Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Ֆեյսբուքյան էջ: