Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

Azatutyun.am-ի տեղեկացմամբ՝ երեկ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով այսօր հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում:

Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հարցաքննությունը տևել է 1.5 ժամ:

Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին գլխավորում էր համաժողովրդական շարժումը և մասնակցելով փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին՝ պաշտոնական տվյալներով ստացել էր 21.51 տոկոս ձայն, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը՝ 52.82 տոկոս ձայն:

Առաջին նախագահի գլխավորությամբ փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա խաղաղ հանրահավաքներ, նստացույցեր սկսվեցին ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանները ուժի գործադրմամբ ցրեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարներին: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով 10 քաղաքացի զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Առավել մանրամասն՝ Azatutyun.am կայքում: