Հայաստանը ներառվել է հետաքրքիր և մատչելի հանգստի երկրների շարքում

armtimes.com-ի փոխանցմամբ՝ ուկրաինական Ukr.Media կայքը  Հայաստանը ներառել է այն 7 երկրների ցուցակում, որտեղ կարելի է ոչ թանկ հանգստանալ 2019թ․ ամռանը՝ հայտնում է AnalitikaUA.net-ը։

«Հայաստանն իսկական դրախտ է պատմության սիրահարների համար։ Զվարթնոցի տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, Գառնիի ամրոցը, Էջմիածնի տաճարը, որը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է, Կաթողիկե (XIII դար) եւ Զորավար (XVII-XVIII դարեր) եկեղեցիները՝ ահա Հայաստանի տասնյակ հուշարձաններից ընդամենն առավել հայտնիները։ Երկիրը ելք չունի դեպի ծով, սակայն դա փոխհատուցվում է գեղեցիկ Սեւանա լճով, որտեղ ավելի լավ է հանգստանալ հուլիսի կեսից մինչեւ օգոստոսի վերջը, երբ ջուրը տաքանում է մինչեւ հաճելի ջերմաստիճան», — ասվում է հոդվածում։

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: