Կառավարության ծրագիրն ընդունվեց. այն կներկայացվի ԱԺ-ի հաստատմանը

tert.am-ի փոխանցմամբ՝ այսօր կառավարությունն արտահերթ նիստում ընդունեց կառավարության 2019 թվականի ծրագիրը: Հիշեցնենք, որ նախորդ նիստին ՀՀ վարչապետի առաջարկով ծրագիրը  քվեարկության չներկայացվեց՝ խմբագրական բնույթի լրացումներ կատարելու համար:

Ծրագիրը ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ասաց, որ մաքսիմալ մշակել են առաջարկները: «Ստացանք շատ լավ ծրագիր»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ընթացքում եղել են որոշակի քննարկումներ: «Դա մեզ օգնեց արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Մեր հայեցակարգային պատկերացման համար շատ անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը՝ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը ու մենք ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: