Ամենակարեւոր բանը ինքդ քեզ հավատալն է.Մխիթարյան

sport.mediamax.am-ը ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Reddit-ում րկրպագուների հարցերի պատասխնները:

Խաղից առաջ միշտ նախապես մշակված պլան ենք ունենում, սակայն այն միշտ չէ, որ աշխատում է: Խաղի ժամանակ շատ արագ պետք է որոշումներ կայացնեք: Երբ միայնակ եք ու խաղում եք պաշտպանի դեմ, երկար մտածելու ժամանակ չունեք: 

Ես 10 մարզիչների գլխավորությամբ եմ աշխատել ու բոլորն էլ տարբերվել են իրարից: Նրանցից սովորել եմ եւ լավ, եւ վատ բաներ, շնորհակալ եմ բոլորից:

***

Նախընտրում եմ կենտրոնում խաղալ, ոչ թե եզրում, բայց հենց եզրայինի դիրքում էլ գործում եմ խաղադաշտում: Սակայն կարեւորը ոչ թե դիրքն է, այլ այն, որ խաղում եմ: Պարզապես փորձում եմ օգնել թիմին որքան կարողանում եմ ու հպարտանալու առիթ եմ տալիս հայ երկրպագուներին:

***

Ֆուտբոլի մասին շատ եմ մտածում, թե ինչ եմ անում մարզումների ժամանակ, ինչն էր լավ կամ վատ, ինչ կարող եմ ավելի լավ անել: Նաեւ ֆուտբոլ եմ շատ դիտում, բայց չեմ մտածում, թե նույնը կարող եմ անել մարզումների ժամանակ: Խաղի ընթացքում ու մարզվելիս ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում:

***

Երբեք չեմ մտածել, որ նորից եմ խաղալու Սոկրատիսի ու Օբամեյանգի հետ: Երազանք էր կրկին նրանց հետ լինել, շատ երջանիկ եմ, որ նույն թիմում ենք: Տխուր էր բաժանվելը, բայց աշխարհը փոքր է, ու մենք նորից միավորվել ենք:

Շարունակությունը՝ sport.mediamax.am կայքում: