«Բնակարան երիտասարդներին» ծրագրի աճը՝ 131 տոկոս. ՀՀ երիտասարդ քաղաքացին ապագան կապում է սեփական հայրենիքի հետ. Փաշինյան

factor.am-ը տեղեկցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հիպոտեկային վարկերի ու «Բնակարան երիտասարդներին» ծրագրի աճի տեմպին: «2018 թվականին հայաստանյան բանկերի տրամադրած հիպոտեկային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշներին: Հեղափոխությունից հետո բանկերը, ըստ էության, տրամադրել են նույնքան հիպոտեկային վարկ, որքան ողջ 2017 թվականի ընթացքում, իսկ բանկային տոկոսադրույքները շարունակաբար նվազում են: Ընդ որում, հիպոտեկային վարկավորման աճի տեմպը մեծանում է՝ հատկապես կառավարության որոշումների ազդեցության ներքո: «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում՝ 2018թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ աճը՝ 41 տոկոս, դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ աճը՝ 85 տոկոս, 2019 թվականի հունվարը 2018 թվականի հունվարի նկատմամբ՝ աճը 131 տոկոս:

 

Ամբողջական հոդվածը՝ factor.am-ում;