Քոչարյանի գիրքը հակասում է պաշտպանի՝ մարտի 1-ի զարգացումների մասին խոսքերին

PanARMENIAN.Net — Փետրվարի 4-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության ժամանակ, նրա փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնել է, որ Քոչարյանը միայն 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան է իմացել տեղի ունեցած իրադարձությունների մասին։
«Պարոն Քոչարյանն ասաց, որ երբ որ ինքն այդ օրը` 8 անց կեսի կողմերը եկել է աշխատանքի, նոր իր հատուկ կապով իրեն զեկուցել են, որ այդպիսի բան կա: Կրկնում եմ, որ երևի նախաքննական մարմինը ստուգել է, հաստատ տեսել է, որ պարոն Քոչարյանին պոստ ֆակտում են զեկուցել, և դրանից ելնելով էլ պարոն Քոչարյանին չի մեղսագրվել, որ առավոտվա իրադարձությունները ինքը հրահանգել է իրականացնել կամ իմացել է այդ գործողությունների նախապատրաստման մասին, ու թույլ է տվել, որ դրանք իրականանան», — ասել էր Ալումյանը։

Առավել մանրամասն՝ PanARMENIAN.Net կայքում: