Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն ու կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում:

ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Դավիթ Տոնոյանին` Սիրիային մարդասիրական աջակցության համար, նշելով, որ Հայաստանն առաջինն է արձագանքել արաբական պետության խաղաղ քաղաքացիներին աջակցելու ՌԴ կոչին:

Առավել մանրամասն՝ «Արմենպրես»— կայքում: