Անպտղության մասին 5 առասպել, որոնց շատերն այսօր էլ շարունակում են հավատալ

med.news.am-ը գրում է, որ այսօր անպտղության խնդիրը տարածված է աշխարհի բոլոր երկրներում, եւ Հայաստանը բացառություն չէ: Ոչ պակաս տարածված են անպտղության մասին առասպելները, որոնց շատերը շարունակում են հավատալ նույնիսկ այսօր, երբ գրեթե ամեն ինչի մասին կա հասանելի, գրագետ տեղեկատվություն:

Առասպել 1. Անպտղությունը հոգեբանական խնդիր է

Որոշ մարդկանց սթրեսը եւ անհանգստությունն իսկապես խանգարում են հղիանալ, սակայն հաճախ անպտղության հիմքում ֆիզիոլոգիական խնդիրներ են ընկած, օրինակ, սերմնահեղուկի ցածր որակը, արգանդի փողերի անանցանելիությունը կամ ձվազատման բացակայությունը կնոջ մոտ: Հետեւաբար, շատ զույգեր կարիք ունեն ոչ թե «հանգստանալու», այլ լիարժեք բուժում ստանալու:

Առասպել 2. Անպտղություն լինում է միայն կանանց մոտ

Եթե զույգին չի հաջողվում հղիանալ, սովորաբար կնոջն են «մեղադրում» ամեն ինչի համար, բայց, իրականում, անպտղության դեպքերի կեսի մեջ «մեղավոր» է տղամարդը: Ավելին՝ ժամանակակից աշխարհում, ոչ առողջ ապրելակերպի ֆոնին, վատ սովորությունների առատությունը եւ ճարպակալման տարածումը տղամարդու անպտղության խնդիրն ավելի ու ավելի այժմեական են դարձնում:

Առասպել 3. Եթե դուք արդեն ունեք երեխա, ապա հաստատ անպատուղ չեք

Իրականում երեխա ունենալը դեռեւս ոչինչ չի նշանակում. անպտղության դեպքերի մոտ 30 տոկոսն արձանագրվում է այն ընտանիքներում, որտեղ արդեն կա մեկ երեխա: Նույնիսկ եթե դուք ունեք մի քանի երեխա, դեռ կարող եք խնդիրներ ունենալ հաջորդով հղիանալիս: