Քոչարյանը դժգոհում է խցում համակարգիչ չունենալուց. ՄԻՊ

armtimes.com-ը գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մենակ է «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի իր խցում։ Խուցը փոքր է, սակայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից Քոչարյանը չի դժգոհել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա տեղեկացրեց, որ Քոչարյանը հարազատների հետ տեսակցելու արգելք ուներ, սակայն ՄԻՊ միջամտությունից հետո հարազատները հնարավորություն են ստացել հանդիպել Քոչարյանի հետ։ Բացի այս, Ռոբերտ Քոչարյանը դժգոհել է համակարգիչ չունենալուց: Թաթոյանը խուսափեց գնահատական տալ՝ Քոչարյանը քաղբանտարկյալ է, թե՞ ոչ, փոխարենը մատնացույց արեց օրենսդրությունը. 

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: