«Սպիտակ» ֆիլմը` «17 ակնթարթ…» միջազգային փառատոնի լավագույն ֆիլմ

tert.am-ը գրում է, որ Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմն արժանացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» III միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին: Այդ մասին ТАСС-ին հայտնել են

փետրվարի 6-10-ը Մոսկվայում կայացած կինոդիտման կազմակերպիչները:
«Վյաչիսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» երրորդ միջազգային փառատոնում «Աշխարհի մի մասնիկը» և «Սպիտակ» ֆիլմերը ճանաչվել են լավագույնը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ալեքսանդր Կոտտի ֆիլմը լավագույնն է ճանաչվել նաև «լավագույն ռեժիսոր» և «լավագույն կոմպոզիտոր» անվանակարգերում: «Սպիտակ» ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է:


Առավել մանրամասն՝ tert.am կայքում