Վարդենիսում փակել են դեպի Երևան տանող ճանապարհը. նրանք պահանջում են մարզպետի հրաժարականը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ թեժ մթնոլորտ է։ Արդեն քանի ժամ է՝ առաջադրված թեկնածուներից Գևորգ Սիմոնյանն ու աջակիցները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին՝  բողոքելով խտրական մոտեցումից ու անարդարությունից։  

Tert.am-ի հետ զրույցում Գևորգ Սիմոնյանը նշեց. «Նույն ահավոր պատկերն է, ինչ Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանում էր:Այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող․ պահանջում ենք մարզպետի հրաժարականը։

Մեկ ամիս է՝ մարզպետն իր համակուրսեցուն նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար։ Նա խոչընդոտում է բոլոր թեկնածուներին, վախեցնում։ Իր հրամանով արգելել են ինձ հանդիպել հիվանդանոցի աշխատակիցների հետ։ Իսկ մյուս թեկնածուներն արդեն հանդիպել են։ Այդ պատճառով էլ փակել ենք ճանապարհը ու պահանջում ենք մարզպետի հրաժարականը»,- մանրամասնեց Գևորգ Սիմոնյանը։

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: