7 վնասակար մթերք, որոնք իրականում կարող են օգտակար լինել

tert.am-ը տեղեկացնում է, որ գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք խիստ վնասակար են, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել դրանցից, սակայն անգամ այդ վտանգավոր մթերքի թվում կան այնպիսինները, որոնք իրականում այդքան էլ վնասակար չեն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Շաքարավազ. անգամ առողջ սննդակարգին հետևող մարդիկ կարող են օրական որոշ քանակությամբ շաքարավազ օգտագործել: Օրական մինչև 26 գրամ (6 թեյի գդալ) շաքարավազը կարող է անգամ օգտակար լինել: Շաքարը գլյուկոզայի հիանալի աղբյուր է, որը նպաստում է լյարդի աշխատանքին և սերոտոնինի արտադրմանը:

Հաց. հացի ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր: Ամբողջահատիկ հացը շատ օգտակար է և պարունակում է մեծ քանակությամբ բուսական սպիտակուց, կալցիում, երկաթ, քրոմ և E և B խմբի վիտամիններ:

Կարագ. օգտակար կարագը պետք է ունենա 82,5% և ավելի յուղայնությամբ և պարունակի А, РР, Е, D վիտամիններ: Սակայն օրական հարկավոր է ուտել ոչ ավելի քան 10 գրամ կարագ:

Մայոնեզ. բնական մայոնեզը պատրաստվում է բուսայուղով, մամանեխով, կիտրոնի հյութով, ձվի դեղնուսով, քաղախով ու համեմունքներով, իսկ այս բաղադրիչները բացառապես առողջարար են:

Պահածոներ ու կետչուպ. յուղոտ ծավային ձկներով պահածոները պարունակում են ճարպաթթուներ և տարբեր օգտակար հանքանյութեր, իսկ կարմիր ու նարնջագույն բանջարեղենով ու մրգերով պահածոները՝ բետա-կարոտին ու լիկոպին հակաօքսիդանտներ, որոնք ջերմային մշակում անցնելուց հետո էլ ավելի առողջարար են դառնում: Հենց այս նույն պատճառով էլ ճիշտ պատրաստված բնական կետչուպը չի կարող վտանգավոր լինել:

Նրբերշիկ. քիչ քանակությամբ որակյալ նրբերշիկը նույնպես կարող է օգտակար լինել, քանի որ հագեցնում է քաղցն ու էներգիա է հաղորդում:Առավել օգտակար է սեփական ձեռքերով պատրաստված նրբերշիկը, որը հարուստ է լինում կալիումով, մագնեզիումով, E և B  վիտամիններով, ֆոսֆորով, կալցիումով, երկաթով և այլն: