ԱՊՀ «ամենառոմանտիկ» քաղաքների շարքում 8-րդն Երևանն է

tert.am-ը գրում է, որ ռուսական «ТурСтат» վերլուծական գործակալությունը Սիրահարների օրվան ընդառաջ առցանց հարցում է անցկացրել՝ պարզելու ռուս զբոսաշրջիկների համար հանգստյան և տոնական օրերին ԱՊՀ և հարևան երկրների ամենառոմանտիկ քաղաքներ ճամփորդությունների վարկանշային աղյուսակը:

Գործակալության տվյալներով՝ ԱՊՀ երկրներում «ռոմանտիկ տուրիզմի» շրջանակում տարեկան ավելի քան 1 մլն շրջագայություն է իրականացվում:

Հանգստյան օրերին ռոմանտիկ ուղևորությունների առումով զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ ժողովրդականությունը վայելում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին, որի օգտին քվեարկել է հարցվածների 33%-ը: Երկրորդ տեղում հայտնվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանան, երրորդում՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն:

Հայաստանի մայրաքաղաքը 5% արդյունքով հայտնվել է վարկանշային աղյուսակի 8-րդ հորիզոնականում:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: