Բենզեման լավագույնն է. Ֆլորենտինո Պերես

Ըստ tert.am-ի՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբի նպատակների մեջ չի մտնում նոր հարձակվողի գնելը:

«Վերջին տարիներին հենց մեր ֆուտբոլիստներն են արժանացել «Ոսկե գնդակի»: Մենք աշխարհում լավագույն կազմն ունենք: Շատ եմ կարդացել և լսել, թե «Ռեալին» նոր «9» համար է պետք, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ Կարիմ Բենզեման լավագույն հարձակվողն է:

Մեր նպատակն ակումբը երիտասարդ ֆուտբոլիստներով համալրելն է, ինչպիսիք Վինիսիուսը կամ Ռոդրիգոն են: Համոզված եմ՝ «Ռեալի» երիտասարդ ֆուտբոլիստները տարիներ անց «Ոսկե գնդակի» հավակնորդ են լինելու:

Առավել մանրամասն՝ tert.am- կայքում: