Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին ներկայացնում է կառավարության ծրագիրը

Հայաստանի Հանրապետության վարչապետ նիկոլ Փաշինյանը երկրի տնտեսության զարգացման հեռանկար է համարում արտահանումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ վարչապետն ասաց Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը: «Մենք այստեղ ունենք, ըստ էության, անսահմանափակ հնարավորություններ, քանի որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, մյուս կողմից Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրեր ունի մի շարք երկրների, ինչպես օրինակ՝ Իրանի և Վիետնամի հետ: Այս կարգի պայմանագրերի աշխարհագրությունն առաջիկայում կընդլայնվի: Հայաստանն օգտվում է Արևմտյան մի շարք երկրների հետ արտոնյալ GSP և GSP+ համակարգերից: Այնպես որ արտահանման չօգտագործված ներուժը հսկայական է»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ արտահանման ոլորտում հիմնական խնդիրը մեր ապրանքների համապատասխանեցումն է միջազգային ամենաբարձր որակի ստանդարտներին, համապատասխան ծավալների առկայությունը և մարքեթինգային խնդիրները:

Շարունակությունը՝ armenpress.am կայքում: