Պետք է ստեղծել սփյուռքը ներկայացնող միասնական կառույց. Նիկոլ Փաշինյան

Tert.am-ը, անդրադառնալով այսօր Աժ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետի խոսքին, որում վարչապետը
չափազանց կարևոր է համարում Հայաստանի և սփյուռքի հարաբերություններում էական փոփոխություններ մտցնելու փաստը, գրել է.

«Ինչպես գիտեք, կառավարության կառուցվածքի փոփոխությունն իրականացնելիս մենք նկատի ենք առնում ոչ միայն ֆիզիկական կառուցվածքի փոփոխությունները, այլ ֆունկցիոնալ փոփոխությունները: Մենք կարծում ենք, որ ՀՀ-ում յուրաքանչյուր կառույց պետք է իրականացնի մեկ գործառույթ: Դրդապատճառներից մեկը սա է, որ որոշեցինք՝ ՀՀ-ն պետք է չունենա սփյուռքի նախարարություն: Սփյուռքի նախարարությունում իրականացվում էին գործառույթներ, որոնք իրականացվում են նաև այլ նախարարությունների կողմից: Սրա փոխարեն կարևոր գործառույթներ, որ պետք է իրականացվեին սփյուռքի հետ հարաբերությունների տեսակետից, չէին իրականացվում: Ուզում եմ արձանագրել, որ կառավարությունը միտված է կառավարության կառուցվածքում չունենալ սփյուռքի նախարարություն: Դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում մենք կունենանք սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, որը վարչապետի անունից և հանձնարարությամբ կիրականացնի սփյուռքի հետ հարաբերությունների քաղաքականությունը, ինչպես նաև կկոորդինացնի բոլոր նախարարությունների աշխատանքը սփյուռքի հետ հարաբերություններում»,- նշեց նա:  

Շարունակությունը՝ Tert.am կայքում: