Մի քրեական գործով առերես հարցաքննվել են.Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը

armtimes.com-ը գրոմ է, որ իրենց տեղկություններով՝ մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առերես հարցաքննվել են:

Այս քննչական գործողությունը, սակայն, կապ չունի Մարտի 1-ի գործի հետ. այն այլ քրեական գործի շրջանակում է կատարվել, որով թե՛ Սերժ Սարգսյանը եւ թե՛ Սեյրան Օհանյանը վկայի կարգավիճակ ունեն:

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածը սահմանում է, որ քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, սակայն, գաղտնի է պահում հարուցված քրեական գործը, անգամ չի նշում, թե ինչ հոդվածով է այն հարուցվել:

Թե՛ քրեական գործի եւ թե՛ առերես հարցաքննության վերաբերյալ մեր հարցերին ՀՔԾ-ից ասացին միայն հետեւյալը. «Չենք մեկնաբանում»:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: