Մահվան ելքով վրաերթ Երևանում․ КамАЗ-ով վրաերթի է ենթարկվել հետիոտնիը, ով տեղում մահացել է․

Այսօր, փետրվարի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com լրատվականը, ըստ որի՝ այսօր՝ Ժամը 09։00-ի սահմաններում КамАЗ մակնիշի 675 AF 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 33-ամյա Գուրգեն Ավանեսյանը Արին Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, պետի տեղակալներ՝ Դավիթ Ավագյանի և Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարկան ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, ՀԿԳ ավագ քննիչներ Արթուր Գասոյանի և Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա․ Փարսադանյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/02/13/1117314/

Առավել մանրամասն՝ shamshyan.com կայքում: