Քննարկվում է երեխային նպաստառու դարձնել, որն ինչ-որ առումով խթան կլինի ծնելիության համար. Ն. Փաշինյան

tert.am-ը հաղորդում է, որ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը Կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց ծնելիության խթանման և ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից: Ըստ նրա՝ նախկիներն էլ միշտ այդ խնդրի մասին ծրագրում նշում էին, բայց կոնկրետ գործողությունների ծրագիր չէին ներկայացնում: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միանվագ օգնությունների համակարգը, որը սկսել են, կշարունակեն բարելավել: «Աղքատության հաղթահարման և հասցեականությունը ավելացնելու տրամաբանության մեջ նայում ենք հետևյալ համակարգ ունենալու հնարավորությունը, որ նպաստ տալիս ենք այն ընտանիքներին, որտեղ երեխաներ կան, և օրինակ՝ երբ ընտանիքի հայրն արդեն աշխատանքի է անցնում և որոշակի եկամուտներ ձեռք բերում, մեր առաջին ռեակցիան այդ ընտանիքին նպաստից զրկելն է»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: